168.am-ը գրում է.

Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի ժամանակաշրջան է ապրում: Այդ մասի հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ամբողջ աշխարհը քաոսի ժամանակաշրջան է ապրում: Հարցն այն է, թե արդյոք դա ժամանակավոր երեւույթ է, թե երկարաժամկետ միտում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԵՄ-ի երկրների դեսպանների խորհրդաժողովում:

Մոգերինիի խոսքով՝ այն իրավիճակում, երբ միջազգային հարաբերություններում մուլտիլատերալիզմից հեռանալու միտում է դիտվում դեպի երկրների եւ նրանց ղեկավարների միջեւ երկկողմ հարաբերություններ, ԵՄ-ի խնդիրը աջակցությունն է կոլեկտիվ համագործակցության պրակտիկային, բազմաբեւեռ եւ արդար աշխարհի պահպանումը, որն այսօր «մասնատված է ազդեցության ոլորտների»:

«Մեր խնդիրն է՝ լինել հանգուցային գլոբալ խաղորդ: Մենք պատրաստ ենք դրան»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել