Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների առաջ ելույթ ունենալու ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանում «եռացող» իրավիճակը:

Ինչպես նշում է tass.ru-ն, միևնույն ժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ դա Հայաստանի ներքին գործն է:

«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, մասնավորապես՝ հետաքննվում են 10-ամյա վաղեմության  դեպքեր, կատարվում են ձերբակալություններ: Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց ցանկանում ենք, որ այդ ներքին գործերն ամուր հիմնվեն օրենքի ու Սահմանադրության վրա ու հնարավորինս արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարարական խնդիրների վրա»,-ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան հետաքրքրված է, որ դաշնակցային ու ռազմավարական գործընկեր պետություններում կայուն իրավիճակ լինի, ներքաղաքական գործընթացները հիմնված լինեն Սահմանադրության վրա, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ լինեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել