Տո այ անտակտ կարիերիստ, ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք՝ «Առաջ, Հայաստան» ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչո՞ւ այն ժամանակ Սերժին չէիր ասում․ «Արի կամուրջ գցենք, օդամղիչ զենքով ջահել տղուն 9 տարի չնստացնենք, կամ տոնածառ դնողին բաց թողնենք: Կամ հաց բերողը մեռնում է, արի բաց թողնենք: Դուխդ չէր հերիքո՞ւմ:
Հայկին անվանում ես թույլ, անվստահ, ինքնասիրահարված հասարակության վրա թքած ունեցո՞ղ: Դու ու քո շեֆը, մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, նսեմացնելով և ծաղրելով ապրել եք վերջին 20 տարին, հիմա Հայկո՞ն ա թույլ:
Այո, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, ու, այո՛, հաճոյանալու մասով և հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է: Ակնհայտ է՝ ինչ է ուզել ասի, և ակնհայտ է, որ դու հիմա դրանից ուղղակի օգտվում ես: Դե, պատրաստ եղիր պատասխանը լսել:
Այնքան վատն ես, Վիգեն, ու թույլ, որ քեզ վստահ զգալու համար Հայկին բիգուդիով տղամարդ ես անվանում և ծաղրածու:
Այդ ծաղրածուն վերջին 20 տարին ձեր գաղջ երկրում մարդկանց ժպիտ ու ուրախություն է նվիրել, աշխատատեղեր ստեղծել, դուք ի՞նչ եք արել, ի՞նչ: Հայկը նկարահանումից հետո բիգուդին կարող է հանել և գրիմը մաքրել, դուք ինչպե՞ս եք ձեր բիգուդիով հոգիներից ազատվելու և կեղտոտ ձեռքերն ու լեզուները մաքրելու:
Ես մարդ չգիտեմ, ով Հայաստանը լքել ա Հայկի վատ սերիալների համար, բայց տասնյակ հազարավոր մարդ գիտեմ, որ քո ու քո շեֆի նմանների պատճառով տները ծախել են և ընտանիքով հեռացել սեփական հողից:
Հայկն իր տեքստը կուղղի, օր-օրի ավելի լավ կխոսի ու գործ կանի, իսկ դու ու քո լավ խոսող գործընկերները նենց եք ապրել ու գործել, որ սկի ընտրության չեք կարողանում մասնակցել:
Ու զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանովին, Սերժ Սարգսյանին՝ բոլորիդ, ով կա այդ արհեստավարժ դատարկախոս ռևանշիստների կուտոկում, չհամարձակվեք սպեկուլյացիաներով զբաղվել, ժողովրդի աչքին թոզ փչել ու փորձել մեզ վիրավորել ու խաբել:
Ձեր ամեն մի ասածին այնքան բան կասեմ, տանից կամաչեք դուրս գալ: Չնայած դուք ի՞նչ գիտեք՝ ամոթն ինչ բան ա:
#ոչինչչիմոռացվել #ոչմեկչիմոռացել