Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքերով ասած՝ իմ համար անգլիական դետեկտիվ կնայեի, մեկ էլ միամիտ մտա ՖԲ ու ինչ տենամ, թե բա՝ Հայկ Մարությանն ասել է սև-սպիտակ... Ու գրողների մեծ մասը՝ սևականներ։ Ի դեպ, շատ շուտ տեսա ելույթը, այնքան չգրավեց, որ մի րոպեից ավել չնայեցի ու անցա կինո նայելուն։ Ասեմ, որ անհաջող ու վատ է ձևակերպել ասելիքը։ Այո՛, հեղափոխություն արած ժողովրդի դեմ խաղ չկա, հեղափոխության արժեքների դեմ խաղ չկա։ Նախկին իշխանություններն այդ երկու վարար գետերի դեմ կարող էին պատվար կառուցել, բայց անձրև տեսած լեռնային գետակի պես դրանք վարարելու ու ճեղքելու էին դրված բոլոր դամբաններն ու սլանային՝ սելավի նման ճանապարհին քշելով ամեն ինչ։ Ու այդ վարար գետերին հակառակ ուղղությամբ՝ դեպի ետ ու դեպի վեր տանող սուբյեկտ բնության մեջ հայտնի չէ, կոնտրհեղափոխական-սևական չլինես, ուզում ես, Պուտինը եղիր։ Հիմա գրողների մեծ մասը սևական է, ու էդ սելավատարների սելավի փայ դարձաձ ուղեղներին թվում է, թե ժողովուրդը ոչխարի հոտ է, հեղափոխության արժեքներից ու դեմքերից նման բաների հիման վրա հիասթափեցնելով կարելի կլինի դեմն առնել ու ետ քշել... Հիասթափեցնեմ՝ չի լինելու։ Ու գժուկներ ջան, սա փոքր երկիր է, բոլորը բոլորին գիտեն՝ ով է սև, ով՝ սպիտակ։ Եթե մարդկային պահերը խանգարել են դա բաց ասել, դա դեռ չի նշանակում, թե չենք իմացել կամ չգիտենք կամ պետք է թողնենք՝ դեմագոգիան քոքեք։ Բա ո՞ւր էիք, երբ ձեր կուսակցական ընկերները, կոալիցիոն գործընկերները, կուսակցապետերը, վարչապետերը, նախագահները ռեալ ժողովրդին սև ու սպիտակի էին բաժանել, հաթաթա էին տալիս, հալածում էին, «մեր դեմ խաղ չկա» էին խաղում։ Թարգե՛ք, բոլորս գիտենք ամեն ինչ, եթե սիրտներդ նեղ է, մի սառը վաննա գտեք ու մտեք մեջը։ Հակահեղափոխություն չի լինելու, դուք էլ սպիտակ չեք եղել, չեք դառնալու։
ՀԳ. Գրառումս ազնիվ մարդկանց ու ընկերներիս չի վերաբերում, ովքեր գրում և քննադատում են անկեղծ։