Սեպտեմբերին Հայաստանի գրախանութներում կհայտնվի համաշխարհային ֆուտբոլի գիգանտի` Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող գիրքը, որի հայերեն հրատարակությունն իրականացրել է newmag ընկերությունը:

Ֆուտբոլի պատմության ամենաամբիցիոզ, ամենաքննարկված ու բոլոր առումներով ռեկորդակիր կերպարներից մեկի մասին է պատմում newmag-ի նորույթը: Կրիշտիանու Ռոնալդուի կյանքի եւ կարիերայի մասին պատմող գրքի հեղինակն իտալացի հայտնի լրագրող Լուկա Կայոլին է: Նա ապրում է Իսպանիայում եւ գիրքը գրելու տարիներին, ունենալով բազմաթիվ ներքին ինֆորմացիաներ, այն գրի է առել՝  շփվելով տեղացի լրագրողների, ֆուտբոլիստների, մարզիչների, Ռոնալդուի հարազատների, ընտանիքների անդամների ու հենց անձամբ ֆուտբոլիստի հետ։

Ի՞նչ կարելի է գտնել գրքում

Գրքում մանրակրկիտ անդրադարձ կա Ռոնալդուի մանկությանը, պատանեկությանը, Ավեյրոների ընտանիքի դժվարություններին: Ռոնալդուի առաջին քայլը ֆուտբոլում, առաջին պրոֆեսիոնալ խաղն ու ակումբը: Ինչպե՞ս առաջին անգամ ինքնաթիռ նստեց ու ուր էր մեկնում: Կարիերայի լավագույն հանդիպումները, անձնական կյանքը, երեխաների ծնունդն ու սկանդալային պատմությունները ֆուտբոլիստների ու մարզիչների հետ:

Առանձին անդրադարձ Ալեքս Ֆերգյուսոնի եւ Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերություններին, Ռոնալդու-Մեսսի հակամարտությանը: Գրքի վերջին հոդվածը կպատմի նրա` «Յուվենթուս» տեղափոխությանը եւ դրա նախապատմության մասին: Թվերի ու փաստերի սիրահարները կարող են գտնել Ռոնալդուի կարիերայի ամբողջական վիճակագրությունը` Լիսաբոնի «Սպորտինգից» մինչեւ Մադրիդի «Ռեալը», ազգային հավաքական ու ծանոթանալ նրա անհատական մրցանակներին` ըստ տարեթվերի:

Ովքե՞ր պետք է կարդան այս գիրքը՝ ֆուտբոլիստնե՞րը, ֆանատնե՞րը, թե՞ մասնագետները

Իրականում` բոլոր նշվածները: «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը ոչ միայն ֆուտբոլիստով կամ նրա խաղով հետաքրքրված ու հիացած մարդկանց համար է, այլ նաեւ նրանց համար, որոնք ցանկանում են իմանալ մարզիկի հաջողության, նվաճումների եւ հռչակի հասնելու գաղտնիքները: Գիրքը հատկապես կհետաքրքրի պորտուգալական, անգլիական, իսպանական, հիմա նաեւ` իտալական ֆուտբոլի սիրահարներին:

Հետաքրքիր փաստեր ու չհրապարակված պատմություններ կարող են գտնել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» երկրպագուները, որոնք Հայաստանում շատ են: Գիրքը կմոտիվացնի սկսնակ ֆուտբոլիստներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել