Արցախում Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունների մի քանի ներկայացուցիչների այսօրվա ներկայությունը և վարչապետի շնորհավորանքը ընդամենը արարողակարգային քայլեր են, որոնք թերևս չէին կարող չլինել: Եթե չշնորհավորեին ու չգնային` այս պահին կարող էր և ճիշտ չդիտարկվել: Եվ դա հասկանալի է:

Ժառանգել ենք մի իրավիճակ, որին համարժեք գոնե արտաքին ձևավորմամբ ՀՀ ներկա իշխանությունները ստիպված են արձագանքել: Եվ պետք չէ դիտարկել դա որպես ի սրտե ուրախության դրսևորում, որ Արցախն իբր անկախ է Հայաստանից:

Արարողակարգ է, անում են:

Իսկ ընդհանուր առմամբ` Արցախի այսպես կոչված անկախության տոնը գոնե մոտ ապագայում պետք է հանել: Ժամանակի ընթացքում էլ` ուղղակի պաշտոնական միացում ապահովել:

Որքան շուտ` այնքան լավ:

Ամենակարևորը սակայն գիտակցումն է, որ նախորդ երեք նախագահների օրոք ազգադավ քաղաքականությամբ անկախության կեղծ թեզն առաջ է մղվել:

Հիմա էլ Արցախում մեր հայրենիքի այդ մասի Հայաստանից անկախության սրտանց տոնողները թերևս միայն իրենք են մնացել և Արցախի իշխանությունները, որոնց համար ամեն վերահսկողությունից անկախ զգալն այլևս անվերահսկելի սովորույթ է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել