2015թ.-ին նոր թափ հավաքծ թուրք-քրդական զնիված բախումը կարծես թե Թուրքիայի կողմից զսպվեց 2016թ.-ի աշնանը: Այդ ժամանակ երկրի հարավ-արևելյան նահանգներում հայտարավեց ռազմական դրություն և բառիս բու իմաստով հրետանիով գետնին հավասարեցվեցին քրդաբնակ բնակավայրերը, մեծ ու փոքր քաղաքներ և գյուղեր: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, որոնք հրապարակել է PKK-ն 2016թ.-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում թուրքական բանակի գործողությունների հետևանքով զոհվել է ավելի 200 000 խաղաղ բանկիր, ավելի քան 70 000-ը մինչև օրս համարվում են անհայտ կորած:
Շատ վերլուծաբաններ և փորձագետեր կարծում էին, որ Թուրքիայի տարածքում քրդական հարցը առաջիկա առնվազն տասը տարում այլևս գլխացավանք չի լինի: Ես բազմաթիվ անգամներ եմ անդրադարձել այս թեմային և միշտ ասել, որ քրդական հարցը միշտ լինելու է Թուրքիայի համար գլխացավանք, քանի որ այդպես է ուզում ԱՄՆ-ն: Այժմ կրկին ԱՄՆ-ի ոչ անմիջական միջամտությամբ Թուրքիայի քրդերը սկսել ռազմական գործողություններ իրականացնել: Հետաքրքիրն այն է, որ վերջին ամսում ակտիվացած PKK-ն մինչև հիմա Թուրքիայի տարածքում տվել է ընդամենը 9 զոհ, բայց դեռ չի հաստատվել այն փաստը ,որ այդ մարդիկ PKK-ի անդամներ են:
Մինչդեռ թուրքական զինված ուժերի մարդկային կորուստները անհամեմատ շատ են , միայն օգոստոս ամիսն թուրքական բանակը Թուրքիայի ներսում PKK-ի գործողությունների հետևանքով տվել է 47 զոհ, 65 վիրավոր: Էրդողանը հայնտվել է մի այնպիսի իրավիճակում, որ կորցնում է տնտեսությունը, զինված ուժերը, հարաբերությունները հարևանների հետ, աշխարհի հետ: Բացի այս ամենից կրկին գործադուլներ են սկսվել հանքարդյունաբերության ոլորոտում: Հանքափորերը պահանջում են աշխատաժամերի կրճատում, աշխատավարձերի բարձրացում: Թուրքիան կրկին հայտնվել է Իրաքից անվտանգ նավթի ներմուծման խնդրի առջև: Այս շրջանում PKK-ի ակտիվանալը Թուրքիայի տարածքում ես կապում եմ բացառապես Թուրքիայի արտաքին քաղաքականության առկա խնդիրների հետ: Չեմ բացառում, որ սեպտեմբերի վերջերին և հոկտեմբերի սկզբերին թուրք-քրդական հակամարտությունը էլ ավելի սրվի և կրկին առաջ գա քրդաբնակ նահանգներում ռազմական դրություն հայտարարելու կարիք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել