43-ամյա դերասանի ճակատագրում տեղի է ունենում հսկայական շրջադարձ: Լեոնարդո Դի Կապրիոն համենայնդեպս որոշել է ամուսնանալ: Երջանիկը, հանուն որի հոլիվուդյան ամուրին որոշել է հրաժեշտ տալ իր կարգավիճակին, Կամիլա Մորոնեն է՝ Ալ Պաչինոյի դուստրը:
Աստղի հետ հարաբերություններում այդքան հեռու գնալ չէր հաջողվել բազմաթիվ ընտրյալներից ոչ մեկին, չնայած նրանց շարքում կային շատ գեղեցիկ և հայտնի աղջիկներ:
Դերասանի շրջապատում ասում են, որ Կամիլայի հետ Լեոն ունի հատուկ սրտահույզ կապ, ինչը ոգեշնչում է երկուսին էլ:
«Ակնհայտ է, որ նա մինչև ականջների ծայրը սիրահարված է, և, ինչպես երևում է, այս անգամ ամեն ինչ լուրջ է»,- նշում են դերասանի ընկերները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել