Օգոստոսի 28-ին Ավստրալիայի Պերտ քաղաքի երկնքում երկնաքար է երևացել: Շենքերի և ավտոմեքենաների վրա տեղադրված տեսանկարահանող սարքերը նկարահանել են երկնաքարի ընկնելը:

Ականատեսները պատմել են, որ ուժեղ որոտ են լսել և բոցավառություն են տեսել: Գիտնականները հայտնում են, որ երկնաքարը բավականին մեծ է եղել: Տեսանյութի վերլուծությունից հետո նրանք կարող են պարզել, թե որտեղից է եկել երկնաքարը, ինչ արագությամբ և որտեղ է ընկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել