Իրանը ուրբաթ օրը մերժել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկը՝ նշելով, որ անհնար է, եթե արևմտյան ուժերը չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Այս մասին հաղորդում է The Times-ը:

«Չկան հիմքեր բանակցությունների համար, անխոս, այն հարցերի շուրջ, որոնք քննարկման ենթակա չեն»,- ասել է Իրանի արտգործնախարար Բահրամ Քասեմին:

Ֆրանսիայի արտգործնախախարար Ժան-Իվ լե Դրիանը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ Թեհրանը պետք է բաց լինի իր միջուկային ծրագրի շուրջ քննարկումների և տարածաշրջանային միջոցառումների համար: Սակայն Իրանի ԱԳ ներկայացուցիչը ասել է, որ Եվրոպան նախ պետք է ցույց տա, որ կարող է փրկել միջուկային համաձայնագիրը՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց և կրկնակի պատժամիջոցներից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել