Դերասան Բրեդ Փիթը խոշոր ծավալի մեքենայությունների մեջ է մեղադրվում: Դերասանի հիմնադրամին անորակ տներ կառուցելու մեջ են մեղադրում:

2005-ին Կատրին փոթորկից տուժած Նոր Օրլեանի բնակիչները նրա հիմնադրամին անորակ տներ կառուցելու մեջ են մեղադրում:

Ընտանիքների փաստաբան Ռոն Օսթինը հայտարարել է, որ դատական հայց է պատրաստում Բրեդ Փիթի և նրա Make It Right Foundation հիմնադրամի դեմ, քանի որ նրա կառուցած էկո տներից որոշները փոթորկից հետո պիտանի չեն: Նշվում է նաև, որ տների բնակիչները բողոքում են հիվանդություններից և մշտական գլխացավերից, որոնց պատճառն անորակ նյութերն են:

Փաստաբանի խոսքով`հիմնադրամը բազմիցս խոստացել է ուղղել սխալները, սակայն ապարդյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել