Life.panorama.am-ը գրում է.

Օրերս լուրեր տարածվեցին, որ Գուրգեն Դաբաղյանը նշանադրվել է, սակայն երգիչը որեւէ կերպ չէր մեկնաբանել այդ լուրը:

Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ խոսելու նպատակով կապ հաստատեց  Գուրգեն Դաբաղյանի հետ, նա նշեց, որ անձնականը չի սիրում հանրայնացնել, բայց նաեւ հաստատեց, որ նշանադրվել է.

«Ես անձնական կյանքի մասին չեմ ուզում խոսել, ինչ վերաբերվում է լուրին՝ չեմ հերքում, որ նշանադրվել եմ»,- ժպիտով նկատեց նա:

Անդրադառնալով գործնական ծրագրերին՝ երգիչը պատմեց.

«Այս պահին զբաղված եմ նոր երգերիս վրա աշխատելով: Դրանցից մի քանիսը գործիքավորման ընթացքի մեջ են: Դրան զուգահեռ նաեւ ես եմ երգեր գրում, որոնցից մեկը պատրաստ է ու արդեն դրա հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանում»:

Գուրգենը խոստացավ՝ մեկ ամսից հանդիսատեսի դատին կհանձնի վերոնշյալ տեսահոլովակը, որը յուրովի կարեւոր է նրա համար, քանի որ անձամբ է այն ստեղծագործել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել