ԽՍՀՄ-ն այն աստիճան հակամարդկային կազմավորում էր, որը, ինչպես և Չարիքի կայսրության ժառանգորդ Ռուսաստանը, երբեք չէր խորշում անգամ մարդատար ինքնաթիռներ ռմբահարելուց:
1983թ. սեպտեմբերի 1-ին Սառը պատերազմի հերթական ամենասուր շրջանում սովետական Սու-15 կործանիչը գրոհեց Նյու Յորքից Սեուլ թռչող մարդատար ԲՈԻՆԳ 747-ը: Մարդատար ինքնաթիռը մի փոքր շեղվել էր ուղեցույցից և հայտնվել էր ԽՍՀՄ տարածքում: Չնայած նրան, որ ինքնաթիռը կարճ ժամանակ է գտնվել սովետական տարածքում և կործանիչի գրոհի պահին արդեն հեռանում էր այդ գոտուց, այնուամենայնիվ, սովետական զինուժը որոշեց ոչնչացնել այն: Ոչնչացված ինքնաթիռում 269 մարդ էր գտնվում: Սովետական կողմն իր գործողությունները բացատրում էր նրանով, որ թռչող ԲՈԻՆԳ-ը իբրև թե ամերիկյան հետախուզական ինքնաթիռ էր: Նշենք, որ ԲՈԻՆԳ-ը հետապնդող կործանիչի օդաչուն Գենադի Օսիպովիչը հայտարարել էր, որ սահմանախախտ ինքնաթիռի հետ որևէ կոնտակտի դուրս չի եկել, չի հրամայել նրան վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում և պարզապես ինքնաթիռը ոչնչացնելու հրաման է կատարել: Սովետական իշխանությունները կատարվածից, ընդամենը մի քանի օր անց ընդունեցին, որ ոչնչացվել է մարդատար ինքնաթիռ և հրաժարվեցին մասնակցել այդ ողբերգության միջազգային հետաքննությանը: Սովետական հիվանդագին քարոզչությունը ամբողջ ուժով պնդում էր այն վարկածը, որ սահմանային խախտումը միտումնավոր է եղել, և ԲՈԻՆԳ-ը համարում էր հետախուզական ինքնաթիռ: Որոնողական աշխատանքների ժամանակ սովետական կողմի տրամադրության տակ էին հայտնվել սև արկղերը, որոնք նա չտրամադրեց միջազգային հետաքննող կոմիտեին: Միայն 1992թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինն այն տրամադրեց հարավկորեական կողմին: Սև արկղերի վերծանումը լիովին ոչնչացրեց սովետական քարոզչամեքենայի հորինած միֆերը: Վերծանումից պարզ դարձավ, որ օդային սահմանի խախտումը եղել է պատահական:
Հ.Գ. 2014-ին էլ ռուս անջատողական ահաբեկիչներն ուկրաինական երկնքում ոչնչացրին մարդատար ԲՈԻՆԳ 777-ը: