Այո, շրխկացնելով, որովհետև ակնհայտ է, որ սա ամենակոռումպացված մրցույթն է ողջ աշխարհում, որտեղ կատարումները որևէ դեր չեն խաղում, որտեղ գերիշխում են շահերն ու անբարո որոշումները... Ես դեռ երեք տարի առաջ հրապարակավ, ընդորում եվրոպական հարթակից, ասել եմ, որ Եվրատեսիլի միավորները որոշում են ոչ թե քվեարկողները, այլ նրանք, ովքեր, հսկայական գումարներ վերցնելով, «բաշխում» են տեղերը... Այդ ժամանակ ոչ ոք ինձ չհակադարձեց, բացի մեր պատվիրակության մեկ-երկու անդամից, որոնք, հասկանալի է, մասնակցություն ունեին այդ ամբողջ գարշահոտին... Հիմա եկել է ճիշտ ժամանակը, որպեսզի հայկական պատվիրակությունը, հիշեցնելով ինչպես Էմմիի բարձրակարգ ելույթի հետ կապված եվրատեսիլյան խայտառակության, այնպես էլ 2012-ի Բաքվում կայացած մրցույթի հետ կապված սկանդալային պատմությունների մասին, հեռանա մրցույթից` այդ մասին հրապարակային հայտարարություններ անելով... Եվ, մի խնդրանք էլ բոլոր օգտատերերին, ովքեր այս օրերին ծաղրում ու հեգնում են մեր այս կամ այն պետական պաշտոնյային եվրատեսիլյան մեր «պարտության» առիթով. մի շտապեք գնահատականներ հնչեցնել, քանի որ Եվրոպան եղել ու մնում է որպես ծաղկող պոռնկության հայրենիք: Հիշեք եվրոպական արձագանքները ղարաբաղյան խնդրին, Հայոց ցեղասպանությանը, Հունգարիայում տեղի ունեցած անբարո իրադարձություններին... Եվրոպան էժանագին մարմնավաճառ է, որը պառկում է բոլոր նրանց տակ, ովքեր իրեն վճարում են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել