«Արցախում գտնվող Եվրոխորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը ցանկանում է ուղղել այն սխալը, որը թույլ է տվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ օրեր առաջ Երևանում իր ելույթի ժամանակ բացահայտ չասելով «ցեղասպանություն» բառը:
Կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացել է, և միայն այն փաստը, որ Անգելա Մերկելն օրեր առաջ Հայաստանում էր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Գերմանիա, դա արդեն շատ բանի մասին է վկայում»,-նշեց Մ. Զոնեբորնը:

Ինչ վերաբերում է Արցախ այցելելուն, ապա նրա խոսքով, նպատակներից մեկն Ադրբեջանի «սև ցուցակի» կազմն ընդլայնելն է:
«Ես տեղեկացա, որ այդ ցուցակում կան ավելի քան 700 անձինք՝ աշխարհի տարբեր երկրներից: Այդպիսով մենք ծրագրել ենք հաջորդ տարի Արցախ այցելել զբոսաշրջիկների մեծ խմբով և արդյունքում այդ ցուցակը հասցնել 1000-ի»,-նշեց պատգամավորը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել