Armenpress.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը Հարավային Կորեային եւ Բրազիլիային զիջողություններ Է ընձեռում պողպատի արտահանման, իսկ Արգենտինայի համար՝ պողպատի եւ ալյումինի արտահանման համար:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի առեւտրի նախարարության մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է օգոստոսի 29-ին: Հայտարարության մեջ ասված Է, որ ընկերությունները լրացուցիչ բաժնեմասերի համար կարող են դիմել, եթե շուկայում քանակի եւ որակի պատճառով ամերիկյան պողպատի պակաս զգացվի: «Նախագահ Թրամփը վերստին ցույց տվեց իր աջակցությունն ամերիկացի աշխատավորներին եւ գործարարությանը՝ ազգային շահերը պաշտպանելով այն սպառնալիքից, որը ներկայացնում Է պողպատի եւ ալյումինի ներմուծումը»,- մամուլի տեղեկագրում մեջբերում Է արված առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի խոսքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: