Բա չիմացաք, թե ինչ նոր հրաշամանակ-ֆինանսների նախարար ունենք: Էկած-չեկած,, նենց բաներ ա ասում, որ մարդու ականջ ա շոյվում․․․ դե իհարկե խամ մարդու, բայյց դե շոյում ա: Դավիթ Սարգսյանը, ով փոխարինեց պատուհաս Վաչե Գաբրիելյանին, իր առաջին հրահանգներից մեկով կարգադրել է իր ենթակա բոլոր գերատեսչություններին քչացնել թերթերի բաժանորդագրության ծավալները, որովհետև ուշադրություն․․․ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է:
Բինգո, հիմա, երբ բյուջեն կխնայի այն միլլիարդավոր, էհ միլլիոնավոր,․․․ հազարավոր դրամները, որ ծախսվում է թերթրի բաժանորդագրվելու համար, կարելի կլինի ուղղել ավելի օրհասական խնդիրների լուծմանը․․․
Դե արի ու Դավիթ Սարսյանին բացատրի, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը ոչ այնքան խնայողություններ անելն է, այլ առկա միջոցները հնարավորինս արդյունավետ ու նպատակային ծախսելն է, իսկ մի քանի հազարանոց պոպուլիզմ անելու փոխարեն կարելի է ասենք ռեկլամացիա անել չաշխատող 170 հազար դոլարանոց բիոզուգարանները, ինչից առաջացած խնայողությունների հաշվին կարելի է թերթերի բաժանորդագրվել մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը ու դեռ տակը էլի ահագին փող կմնա․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/285792634890999
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել