Ծնողների օնկոլոգիական հիվանդությունները ազդում են երեխաների ոչ միայն բարոյական վիճակի, այլև ուսման առաջադիմության վրա։ Ցուցանիշներն ավելի վատ են այն դեպքում, եթե ծնողների ախտորոշումը դրվել է, երբ երեխան դեռ շատ փոքր է եղել։

Դանիացի գիտնականների հետազոտությանը 1986-1999 թվականներին ծնված ավելի քան միլիոն մարդ է մասնակցել։ Նպատակը եղել է գտնել ծնողների օնկոլոգիական հիվանդությունների փոխկապակցվածությունը երեխաների կրթության մակարդակի և նրաց ողջ հետագա կյանքի հետ։ Հաշվի են առնվել ոչ միայն քննության գնահատականները, այլև ուսման ընթացքում միջին գնահատականները։ Պարզվել է, որ նրանք, ում ծնողները քաղցկեղով հիվանդ են եղել, առաջադիմության ամենավատ ցուցանիշն են ունեցել։ Եթե ծնողն ապրել է մինչև երեխայի 15 տարեկանը, նրա ուսման առաջադիմությունն ավելի բարձր է եղել։ Ամենից զգալի ազդեցությունը թողել է մանկահասակ տարիքի երեխաների ծնողների հիվանդությունը։ Այս դեպքում վատթարացել է ոչ միայն առաջադիմության պատկերը, այլև երեխայի կյանքի մյուս կողմերն էլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել