Հ.Գ. Էս արդեն չեմբեռլինիկների ու չեմբեռլինուհիների խելքի բանը չէ:
Իրատես դե-ֆակտո
Այնուհանդերձ, Սիրիայում Արևմուտքի համար շատ ավելի դժվար է լինելու, քան Իրաքում և Աֆղանստանում էր: Իսկ ահա հերթի մեջ է Իրանը, ուր ստիպված կլինի ավելի կատաղի «մարտեր» մղել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, այն արտաքուստ ահավոր ագրեսիվ է ընդդեմ Արևմուտքի. Մաքֆոլի (ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան) տեղակալն է լրտեսության մեջ «բռնվում»` «պարիկով», Քեմերոնին, Նաթանյահուին չի հաջողվում Պուտինի հետ համաձայնության հասնել Սոչիում, ուր անցկացվելու է օլիմպիադան, ուր Ռուսաստանին վիզ պետք է ստանալ Արևմուտքի սատարումը` անվտանգության, ինչպես նաև մնացյալ հարցերում («միջազգային կառավարություն» է, մեկ էլ տեսար մի այնպիսի որոշում «կայացրեց» օլիմպիադայի օրերին, որ էլ դու` սուս, ու թե Ռուսաստանն իրեն խելոք չպահեց, կիզգոյացնեն թե՛ Ռուսաստանը, թե՛ իր օլիմպիադան` մեկ վայրկյանում. ձևերը շատ են):
Չմոռանանք նաև, որ, մյուս կողմից էլ, Ռուսաստանը ռազմաբազա ունի Սիրիայում և ուզած-չուզած պիտի երկար կանգնի Սիրիայի կողքին` ի տարբերություն Եգիպտոսի, Լիբիայի, Իրաքի:
Կից նյութը`այստեղ



