Չի բացառվում նաև,որ Արցախ այցելած աշխարհահռչակ մարդկանց շուրջ Բաքուն միտումնավոր է սկանդալ բարձրացնում՝համաշխարհային հանրության համար անհայտ Ադրբեջան լոգոյով երկիրը գովազդելու համար...Մարդիկ տեսնելու համար,թե ով է այդ "Ադրբեջանը",որ Շառլ Ազնավուրին,Մոնսերատ Կաբալյեին,Լյուբով Կազարնովսկայային,"Ֆրանկ Մյուլլեր"-ի սեփականատիրոջը և այլոց իր "սև ցուցակում" է ընդգրկել,կմտնեն համացանց ու կհետաքրքրվեն այդ երկրով...
Instagram-ում մոտ 24 միլիոն հետևորդ ունեցող Դեն Բիլզերյանի Արցախ այցը ևս անպատասխան չի մնա Բաքվի կողմից...Համոզված եմ,որ շուտով կլսենք Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը Հիքմեթ Հաջիևի գլխավորությամբ,որը աշխարհին կներկայացնի դժբախտ Ադրբեջանի պատմությունը և կրկին հայերին կմեղադրի ազեր-կոյունլուների բոլոր դժբախտությունների մեջ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել