Aysor.am-ը գրում է.

Ես հասկացա, որ վարչապետն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին այն առումով, որ այդպես հարյուր օր չեն ամփոփում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն՝ անդրադառնալով Փաշինյանի կառավարության 100 օրվա աշխատանքների ամփոփմանը:

«Երբ հաշվետվություն ես ներկայացնում և միայնակ բղավում ես ամբողջ ընտրազանգվածի մոտ, դա հաշվետվություն համարելը դժվար է, որովհետև որևէ հիմնավորում, որևէ ոլորտի հետ կապված որևէ փաստարկ, որևէ առաջխաղացում չես նշում, չէ՞ որ 100 օրը որոշակի ժամանակահատված է և իրեն ամբողջ ծավալով աշխատելու հնարավորություն է տրվել», - նշեց Աճեմյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև նախարարների հաշվետվություններին՝ նշելով, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել՝ որոշ նախարարներ անգամ չեն տիրապետում իրավիճակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել