Panorama.am-ը գրում է.

«Պոկերի արքա, ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի այցն Արցախ մասնավոր է և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահայանի հետ պաշտոնական հանդիպում չի նախատեսվում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ միաժամանակ հավելելով, որ եթե անգամ նման հանդիպում կայանա, իրենք այդ մասին պաշտոնական հայտարարություն կտարածեն։

«Այցը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում։ Դեն Բիլզերյանը պարզապես այցելել է իր պատմական հայրենիքի մի մասը, տվյալ դեպքում՝ Արցախ։ Մենք միշտ շահագրգռված ենք, որ հայտնի մարդիկ գան Արցախ և տեսնեն, որ սա նորմալ երկիր է։ Պարզ է, որ նման այցելությունները դրականորեն նպաստում են Արցախի  ճանաչման գործընթացին»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել