Իսպանիայի զբոսաշրջիկներն ապշած էին մնացել, երբ տեսել են, թե ինչպես են մի խումբ գաղթականներ տեղակայվել տուրիստական շատ շքեղ ծովափերից մեկում:

Դեպքը տեղի է ունեցել Սանկտի-Պետրի զբոսաշրջային առողջարաններից մեկում, որտեղ կան խանութներ, ռեստորաններ և մի քանի թանկարժեք հյուրանոցներ:

Հանգստացողները զարմացած հետևում էին, թե ինչ է կատարվում այնտեղ: 

Գաղթականներից 50-ին բռնել են, և նրանք, ինչպես պարզվեց, Մարոկկոյից են, սակայն մնացածին հաջողվել է փախչել և մնալ Իսպանիայում:

Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ Անդալուսիայի ափ 500 միգրանտ է եկել:

Երեկ ծովափնյա փրկարարները փրկել են ավելի քան 60 գաղթականի Ջիբրալթարի նեղուցում: Նշենք, որ անցյալ շաբաթ Իսպանիան Մարոկկո է ուղարկել ավելի քան 116 գաղթականի, քանի որ նրանք ապօրինի էին եկել Իսպանիա:

Նրանց քանակը հասնում էր 20 992-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել