Tert.am-ը գրում է.

Այս պահին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «S.O.S Սևան» նախաձեռնության անդամները: Նրանք կոչ են անում խնայել Սևանա լիճը, կանխարգելել Սևանից հավելյալ ջրի բացթողումը: 

Նախաձեռնության անդամները Tert.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ իրենց համար կապ չունի, թե որ կառավարությունն է, նրանք շարունակելու են պայքարել Սևանի պահպանության համար: 

Բնապահպան Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոգևորվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թե «Սևանը լողավազան չէ, որ ջուր վերցնես», բայց կառավարությունը ներկայացվել է դիրքորոշում, թե այլ ճանապարհ չկա, քան Սևանից ջուր վերցնելը: 

«Ո՛չ բնապահպանները, ո՛չ գիտնականները, ո՛չ կառավարությունը չեն կանխատեսել, որ կլիմայական այսպիսի փոփոխություններ կլինեն: Հույս ունենք, որ Սևանը կշարունակի յոլա տանել, բայց Սևանի հետ կատարվածը՝ մամռակալումը, գույնի փոփոխությունը, վկայում են, որ Սևանը վտանգված է»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել