Օգոստոսյան խորհրդակցություններից կրթական ոլորտի ներկայացուցիչներն այդքան էլ լավ տպավորություններ չունեն: Տարբեր տեղերից ահազանգեր ենք ստանում, որ ԿԳ նախարարն ամեն հանդիպման, ելույթի ժամանակ ուղղակի և անուղղակի նեղացնում է տնօրեններին, գցում նրանց հեղինակությունը, քանի որ շարունակ նրանց ընտրակեղծարար է անվանում, խոսում դրամահավաքների թեմայով՝ բոլոր տնօրեններին նույն աչքով նայելով:

Վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ էլ, երբ հերթական անգամ նախարարը հիշել է «ընտրակեղծարար և կոռուպցիոներ» տնօրեններին, նրանք ռեպլիկներ են արձակել, խանգարել վերջինիս՝ դրանով ցույց տալով իրենց անհամաձայնությունը նախարարի ասածների հետ:

«Ստացվում է, որ այս երկրում երեխայի շահերը պաշտպանող կա, ծնողինը կա, մանկավարժինը կա, ամենից անպաշտպանը տնօրեններն են, նախարարը եկած-չեկած՝ միայն վարկաբեկում է, այդպե՞ս են կրթության ոլորտի վարկանիշը բարձրացնում».-մեզ հետ զրույցում նեղսրտած պատմեց ոլորտի մասնագետներից մեկը»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել