ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրակումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել:
Սակայն պարզվում է, որ այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչև հիմա անգամ նիստ չի գումարել:
Ասել է թե՝ 2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որևէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանից պարզել, թե ինչու նիստ մինչև այժմ չի գումարվել, և ինչ աշխատանքներ են կատարվել:
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արտակ Բարսեղյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, թե հանձնաժողովի անդրանիկ նիստը կանցկացվի այս շաբաթվա ընթացքում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: