Պարզվում է՝ նոր կառավարությունը ևս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից և աչքը չորս արած՝ հետևում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում:

Մենք տեղեկացանք, որ օրերս ֆինանսների փոխնախարարներից մեկն իր մոտ է հրավիրել իր կուրացիայի տակ գտնվող ստորաբաժանումներից մեկի ղեկավարին և հասկացրել, որ «վերևներերից» հետևում են ֆեյսբուքում իր վարքին:

Ենթական, պարզվում է, հանդգնել է «լայքել» նոր կառավարության քննադատող գրառումները և ինքն էլ մի նման գրառում է կատարել:

Փոխնախարարը նրան տեղեկացրել է, որ ափսոս է, լավ կադր է, կարող է անգամ առաջ գնալ՝ որպես պրոֆեսիոնալ, ուստի չի ուզում, որ «մի լայքի պատճառով» զրկվի աշխատանքից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել