Armenpress.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին եւ Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 27-ին անցկացրել են հեռախոսային բանակցություններ, որոնց ընթացքում իրանական կողմը կոչ Է արել Փարիզին ավելի ակտիվորեն գործել միջուկային գործարքը պահպանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: «Իրանը կատարում Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները:
Ուստի, հաշվի առնելով համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, Թեհրանն ակնկալում Է, որ մնացած մասնակիցները կակտիվացնեն միջուկային գործարքի պահպանմանն ուղղված իրենց գործունեությունը»,- ասել Է Ռոուհանին: Իր հերթին Մակրոնը նշել Է, որ «Ֆրանսիան հնարավոր ամեն ինչ անում Է ԳՀՀԾ-ն պաշտպանելու համար»: «Մենք ինտենսիվորեն աշխատում ենք միջուկայն գործարքը պահպանելու համար եւ այդ նպատակով քննարկում ենք առեւտրային ու ֆինանսական տարբեր մեխանիզնմերի ստեղծումը»,- հավելել Է նա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: Եվրամիությունն օգոստոսի 7-ին կիրարկել Է արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր Է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում Է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում Է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:
Արգելափակող կարգավիճակի ուժի մեջ մտնելու հետո այն Եվրոպայի բոլոր կազմակերպություններին թույլ կտա դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցների կատարումից վնասն այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի Է ունեցել: Այն նաեւ իրավաբանորեն անԷական (անվավեր) Է հայտարարում ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների օգտին արտասահմանյան դատարանների վճիռները: Ինչպես ավելի ուշ պարզաբանել են Եվրահանձնաժողովի փորձագետները, կանոնակարգը նաեւ ենթադրում Է փոխհատուցումների ստացում Եվրոպայի այն ընկերությունների կողմից, որոնք կարող են վնասներ կրել ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: