Aysor.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն այլ երկրների՝ Եվրամիության գործընկերների նկատմամբ, Եվրոպային հարկադրում է հակազդել Վաշինգտոնի գործողություններին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ելույթ ունենալով արտասահմանում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա խորհրդաժողովում:
 
«Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը մեզ հարկադրում է փնտրել եվրոպական պատասխան, ԱՄՆ-ի կողմից ոչ յուրահատուկ պատժամիջոցների հանկարծակի ընդունումը Ռուսաստանի, Չինաստանի և մյուս առևտրական գործընկերների նկատմամբ զգալի կերպով վերաբերում է Եվրոպային և  Գերմանիային», - հայտարարել է Մաասը: 
 
Բացի դրանից, նախարարը նշել է, որ Եվրամիությունն աշխատում է ԱՄՆ-ից անկախ ինստիտուտների, մասնավորապես, Եվրոպայի արժութային հիմնադրամի զարգացման, նաև վճարային համակարգի ստեղծման վրա, որը թույլ կտա պահպանել գործարար հարաբերություններն Իրանի հետ: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել