Wnews.am-ը գրում է.
Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այսօր առավոտյան ժամանել է Հայաստան: «Պոկերի արքան» ու ignite բրենդի ստեղծողը Հայաստանում մի քանի օր կանցկացնի:
Դենն արդեն հասցրեց ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում:
Մինչ այդ Դենին ուղեկցող գեղեցկուհին շրջում է Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, եւ լուսանկարներ հրապարակում միկրոբլոգի իր էջում:
Սուելին Մեդեյրոսն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որոնցում նա նշել է իր գտնվելու վայրը՝ Հայաստան:
Նա իր հետեւորդների շրջանում հարցում է անցկացրել եւ հետաքրքրվել, թե ինչ է պետք անել եւ տեսնել Հայաստանում:
Նա նաեւ մայրաքաղաքում զբոսնելիս մտել է բրենդային խանութներից մեկը, որտեղից լուսանկարել է դրսում կանգնած հայ պապարացիներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։