Armenpress.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ Է համարում, որ Եվրամիությունը ռազմավարական գործընկերություն հաստանի Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է օգոստոսի 27-ին՝ ելույթ ունենալով դեսպանների տարեկան խորհրդակցությունում՝ նվիրված Փարիզի գործունեությանը միջազգային ասպարեզում:
«Մենք չենք կարողանա երկարաժամկետ հեռանկարում կառուցել ու զարգացնել Եվրոպան՝ առանց Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վերանայման: Եվ հարաբերությունների այդ վերանայումը պետք Է իրականացվի առանց որեւիցե զիջողության եւ միամտության»,-ասել Է պետության ղեկավարը:
«Միթե մենք այսօր կարող ենք խելամտորեն են անկեղծորեն ենթադրել, որ հնարավոր Է բանակցությունների շարունակումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որի հետ ես անսովոր ինտենսիվ շփումներ եմ ունեցել ահա արդեն մեկ տարվա ընթացքում, հանդես Է գալիս պանեվրոպական նախագծով, որը մշտապես ներկայացվում Է որպես հակաեվրոպական: Այսինքն՝ նրա կողմից կանոնավոր կիրառվող միջոցներն ըստ Էության հակասում են մեր սկզբունքներին: Այս դեպքում մեզ անհրաժեշտ Է ազատվել ոչ օբյեկտիվ մոտեցումից, որպեսզի հիրավի արդյունավետ ու խելամիտ որոշում մշակենք մեր դիրքորոշման վերաբերյալ»,-նշել Է Ֆրանսիայի նախագահը:
Նրա խոսքով՝ Փարիզին անհրաժեշտ Է մշակել ռազմավարական գործընկերություն, որը չի նախատեսում անդամակցություն Եվրամիությանը: «Մեզ անհրաժեշտ Է ռազմավարական գործընկերության պայմաններ մշակել ինչպես Ռուսաստանի, այնպես Էլ Թուրքիայի հետ: Որովհետեւ այս երկու տերություններն անհրաժեշտ են մեր հավաքական անվտանգությունն ապահովելու համար»,-ընդգծել Է Մակրոնը: Բացի այդ, նա նշել Է, որ «այդ երկրներին անհրաժեշտ Է «կապել» Եվրոպային»: «Որովհետեւ այդ երկրների ժողովուրդների պատմությունն ստեղծվել Է Եվրոպայի պատմության հետ համատեղ: Եվ մենք պետք Է համատեղ կառուցենք մեր ապագան»,-հավելել Է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



