Tert.am-ը գրում է.
Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է, հերիք է՝ ինչքան յոլա գնացինք: Այս մասին Գումի շուկայի վաճառողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շրջայց է կատարում Գումի շուկայում՝ ծանոթանալու համար գյուղմթերքի գներին: Նա ահազանգեր էր ստացել, որ գյուղմթերքի գները թանկացել են:
«Լոլիկն 800 դրամո՞վ եք վաճառում, այս սեզոնին տարօրինակ է: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի լոլիկ է հայտնվել շուկայում: Իսկ տանձը 300-ից 2000 դրամով է վաճառվում:»,- նշեց վարչապետը, ինչին ի պատասխան վաճառողները տեղեկացրին, որ լոլիկի գինը տատանվում է 150-1000 դրամ՝ կախված որակից:
Հարց ու պատասխանի ժամանակ վարչապետին հայտնեցին, որ բացի լոլիկից նաև թանկացել է վարունգը, ձմերուկը, սմբուկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/08/27/Pashinyan/2775141
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



