31-ամյա Սինդի Մուրտն Անգլիայից է և 19 տարեկանից սկսել է ներկել մազերն ու վառ շպարվել: Իմանալով, որ իր երեխաների հայրը դավաճանել է իրեն, նա սկսեց փոխել արտաքինը և իր կյանքը:

Սինդին ծախսել է 10 հազար ֆունտ ստերլինգ արտաքինի ձևափոխությունների համար՝ մեծացրել է կրծքերը, շրթունքները և երկարացրել է մազերը: Հետագայում աղջիկը ցանկանում է վիրահատության միջոցով հեռացնել որովայնի ճարպերը: Բացի այդ՝ Սինդին շատ խիստ դիետա է պահում: Նա ամեն ինչ արել է, որպեսզի նմանվի սեքս տիկնիկի:

Փետրվարին Սինդին մասնակցել է «100% Hotter» շոու ծրագրին: Ոճաբանները խորհուրդ են տվել նրան փոխել արտաքինը և ավելի էլեգանտ տեսք ունենալ: Սիդնիին դուր չի եկել իր բնական տեսքը, սակայն նա կարծում է, որ այս շոուն իրեն շատ հաջողություն է բերել: Նրա Іnstagram-յան էջին այժմ հետևում է ավելի քան 40 հազար մարդ:

«Կենդանի տիկնիկը» գումարը վաստակում է իր սեփական լուսանկարները հավատարիմ հետևորդներին ուղարկելով:
Սինդին կարծում է, որ աննկարագրելի գեղեցկություն ունի, իսկ իր հին լուսանկարները ցույց է տալիս, որպեսզի մոտիվացնի իր հետևորդներին:




