Ամբողջ օրը սրտատրոփ սպասեցի ԲՀԿ-ի խոսնակի սպառնալիքի իրականացմանը. տրամադրված էի այսօր երեկոյան ընտանյոք հանդերձ դիտել Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյանի գաղտնազրույցի տեսագրությունը` իբրեւ դեդեկտիվ ժանրի լավագույն ու նորագույն օսկարակիր ֆիլմ: Սերժ Սարգսյանի ասած` մի լավ սնվել էի (հանկարծ սոված չլինեի), թուղթ ու գիրչն էլ առել ձեռքս, որ համ նայեմ, համ էլ Տիգրան Ուրիխանյանի ասած հարցերը առանձնացնեմ, որ ինքզինքը Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղեմ, ու նա չկարողանա տակից դուրս գա: Բայց ավաղ, օրվա մեջ ինչ-որ ազատ շարադրություն հրապարակվեց կայքերից մեկում` իբրեւ թե հանդիպման ամփոփագիր: Համարյա նույնը, ինչ Սերժ Սարգսյանի ամփոփագիրն էր` «Րաֆֆի ջան, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել»: Տնաշենները գոնե մի հատ այլընտրանքային տեքստ գրեին, թե չէ լրիվ Սերժ Սարգսյանի մարտի 18-ի բացառիկ բացառիկն էր: Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպման ամփոփագիրը, ասես, Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման ամփոփագիրը լիներ: 
Մտքինս այն է, որ Բաղրամյան 26-ը կասետները ԲՀԿ-ին չի տվել ու ասել է` բավարարվեք գրավոր տարբերակով: Համ էլ ճիշտ է` Ծառուկյանի ինչի՞ պետք է պետք լինեին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման տեսակադրերը: Դրանք այդ ժամանակ ու դրանից հետո կարող էին միայն հետաքրքիր լինել բացառապես Բաղրամյան 26-ին, ում մոտ էլ հավանաբար գտնվում է թրիլլերը որպես տեսանկարահանման պատվիրատու: 

Մի խոսքով, բախտս չբերեց: Գնամ, տեսնեմ ինչ այլընտրանքային կինո կգտնեմ, որ նայեմ: Էլի խոսքը գործ չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել