Առավել գիտակցված երազներ տեսնելու միջոցը գտել են Մադիսոնում Վիսկոնսի համալսարանի գիտնականները: Այդ մասին գրում է socportal.info-ն:
Հետազոտությունների ընթացքում մասնագետները փորձարկել են սովորաբար Ալցգեյմերի հիվանդության ժամանակ կիրառվող դեղամիջոցը: Մարդիկ ընդունել են գալանտամինը, որը օգտագործվում է Ալցգեյմերի հիվանդության, մկանային դիստրոֆիայի և կենտրոնական նյարդային համակարգի որոշ հիվանդությունների դեպքում:
Փորձի շնորհիվ մասնագետները ցուցանիշներ են ստացել, որոնց համաձայն՝ պլացեբո ընդունող մարդկանց 14%-ը հայտարարել են, որ գիտակցված երազներ են տեսել:
Սակայն երբ բոլոր փորձարկվողներին սկսել են բաժանել 4 մգ պարունակությամբ իսկական դեղամիջոց, ցուցանիշը բարձրացել է մինչև 27%: Իսկ դեղային բաղադրությունը 2 անգամ ավելացնելուց հետո գիտակցված երազ տեսնողների թիվը հասել է 42%-ի:
Փորձի մասնակիցները հայտարարել են, որ հստակ գիտակցել են, որ քնի մեջ են գտնվում, իսկ երազները ավելի իրական էին, քան սովորաբար լինում են:



