Ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները պետք է գաղտնի հանդիպում անցկացնեն՝ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախապատրաստության շրջանակում։ Այս մասին հաղորդում է BuzzFeed պարբերականը։

Պարբերականի ձեռքի տակ նամակ է հայտնվել, որտեղ Facebook-ի կիբերանվտանգության քաղաքականության ստորաբաժանման ղեկավար Նաթանիել Գլեյհերը շուրջ տասը ընկերության ներկայացուցչի հրավիրում է հավաքվել Սան Ֆրանցիսկոյում՝ Twitter-ի գլխավոր գրասենյակում։ Հրավիրվածների շարքում են Google-ը, Microsoft-ը, Snapchat-ը և այլն։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք մտադիր էինք զրույց կազմակերպել մեր ոլորտում՝ տեղեկատվական գործողությունների, ընտրությունների աշխատանքի և պաշտպանության շուրջ, որը մենք կատարում ենք՝ այդ մարտահրավերները հաղթահարելու համար»,-ասվում է նամակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել