Իմ անձնական կարծիքն է, որ իշխանափոխությունը, եթե չի հանգում կառավարման բարքերի փոփոխության, ապա չի դառնում հեղափոխություն...
Պաշտոնական լրատվությունը՝ մի կողմ, բայց ժողովրդի շրջանում դեռ նորի զգացումը շոշափելի չէ, և դեռ շատերն են տրտնջում, թե «ոչինչ էլ չի փոխվել»։
Իհարկե, անձամբ ես այն կարծիքին եմ, որ գոնե մթնոլորտի առումով ամեն ինչ նույնը չէ: Բայց դա շատ քիչ է, որպեսզի ապահովվեն արդարացի պայքարի ելած մարտնչող ժողովրդի սպասելիքները։
Պետք է հնարավորինս զերծ մնալ սխալներից, պարզապես թույլ չտալ սայթաքումներ, իսկ դա հնարավոր է միմիայն որակյալ ու պատրաստված մարդկային ռեսուրսներով շրջապատվելու պարագայում։
Ասելս ի՞նչ է․ օր առաջ պետք է ազատվել բանից անտեղյակ, ինքնասիրահարված դատարկագլուխներից, որոնց «անդուլ ջանքերով» իշխանափոխությունը դեռ չի վերածվել դասական հեղափոխության։
Դե իսկ ժամանակը, ինչպես գիտեք, չի սպասում։