Աշոտյան, բայց դու իիի՜նչ հավատացյալ մարդ ես եղել... փաստորեն:
Ծառուկյանի հարցազրույցի մնացած մասին հավատում ես, էլի (իսկ ինքը իր կազինոյի բացմանը քեզ չէր հրավիրել.ճճճ):
Հավատում ես երեւի, մանավանդ որ ասում է` «ինչ անուն տաս բիզնես եւ ներդրումային մթնոլորտի վատթարացմանը»:
Լավ է անում, որովհետեւ հարգարժան երկրորդ ուժի (ոչ բազկամարտա-բիլակային, այլ` քաղաքական) ներկայացուցիչը, լիդերը Բուլղարիայում այնպիսի ներդրում է արել, որը գերազանցում էր իր հայտարարագրած գումարը Հայաստանում. բա մի հատ հարցնող չկա՞ր` էդ ո՞նց է լինում, թագավոր ախպեր:
Հա, մի բան էլ, որ ասում է` մեզ մոտ մեծ է անջրպետն ու թշնամանքը իշխանության եւ ընդդիմության միջեւ:
Իրե՞նք չեն դա խորացնողը:
Տակից: Տժժացնելով այդ անջրպետը:
Այնպիսի ատելություն, ինչպիսին տարածում է Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող ընդդիմությունը, երբեք Հայաստանում չի եղել:
Հա, Աշոտյան, երեւի չգիտես, պատմեմ ու խաթարեմ հատվածական հավատքդ` ԲՀԿ-ի նկատմամբ:
Երբ ԲՀԿ-ն կոալիցիայում էր, կոալիցիոն մի նեղ հանդիպման ժամանակ ձեր առաջնորդ Սերժ Ազատ Սարգսյանը հարցրել է կոալիցիայի այն ժամանակվա անդամ միսյե Բենձեր-մեծն կոմբինատոր-Ծառուկյանին.
-Գագիկ, ՀԱԿ-ը այդքան կպնում է կոալիցիային, ինչո՞ւ մի անգամ չեք պատասխանում:
-Նախագահ ջան, որ կպնեմ, իրենք էլ իրենց մամուլով ինձ են կպնելու, դրա համար:
Պուո՜ւյ:
Իմ ու քո մամուլը ո՞րն է, մսյո Բենձեր:
Բա, Աշոտյան:
Համ էլ ներող, որ հավատքդ ԲՀԿ-ի նկատմամբ այսպես սասանեցի:
Սասանձված լերուք:



