NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենշթայնը հայտարարել է, որ մարդու կողմից Լուսնի վրա հետազոտությունները հնարավոր է՝ վերսկսվեն հինգ տարի հետո՝ տեղեկացնում է Reuters-ը:

Պատճառը, որ NASA-ն կամենում է նորից մարդ ուղարկել Լուսին, այն է, որ նրա մակերեսին սառույց է հայտնաբերվել: Սառույցը կարող է մարդու համար խմելու և տեխնիկական ջրի պաշար լինել, ինչպես նաև օգտագործվել հրթիռային վառելիքի և թթվածնի արտադրության համար:

Կազմակերպությունը մտադիր է մարդկանց առաջին խումբը Լուսին ուղարկել 2023թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել