Ռուսաստանի ոստիկանությունը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ մարդկային հրեշը 15 անգամ կաշվե գոտիով հարվածել է սեփական 4-ամյա անպաշտպան աղջկան:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 30-ամյա տղան՝ Բահրամ անվանմամբ, երեխային ծանր մարմնական վնասներ է հասցրել, իսկ ծեծի պատճառը եղել է այն, որ երեխան չի կարողացել հաշվել մինչև 5-ը:
Լուսանկարներում շատ լավ երևում են երեխայի գլխի, որովայնի, ձեռքի, կրծքի վրա հարվածները:

Բահրամը ձերբակալվել է և խոստովանել է, որ ինքն է կատարել այդ ամենը:
Նրա խոսքերով՝ մինչ երեխային գոտիով ծեծելը մի քանի անգամ հեռախոսի լիցքավորման լարով հարվածել է նրան:
Տղայի սիրուհին՝ 31-ամյա Մարիա Բելոնովան, ով հանդիսանում է աղջկա մայրը, տեսել է այդ ամենը, սակայն ոչինչ չի արել:

Այդ տանը կինն ապրում է ընկերոջ հետ, ով 11 տարի փոքր է իրենից, նախկին ամուսնու և մեկ այլ մարդու հետ:
Մարիայի խոսքերով՝ նա չի խառնվել, քանի որ վախեցել է:

Բահրամը Ռուսաստան է եկել Ադերբեջանից:
Այս ամենի մասին ոստիկաններին տեղյակ է պահել 45-ամյա Ալեքսանդրը, ով այդ տանը վարձով է բնակվել:


