Վերջին օրերս մարդկանց ուշադրության կենտրոնում է Սելեստա Ալյապան:

Սելեստան օգոստոսի 14-ին հերթական հերթապահության էր Sor María Ludovica հիվանդանոցում, երբ լսեց երեխայի ճիչ:
Խոսելով բժիշկի հետ՝ կինը երեխային, ում մոր ձեռքից վերցրել են, կերակրելու թույլտվություն է ստացել:

Երեխան հանգստացել է, երբ ոստիկանը սկսել է կրծքով կերակրել նրան:
Այս նորությունն արագ տարածվել է Ֆեյսբուքում:

Նրա հերթապահ ընկերը գրառում է կատարել Ֆեյսբուքում. «Ուզում եմ, որ ողջ աշխարհն իմանա այս մեծահոգի կնոջ արարքի մասին: Նա ամեն ինչ իսկական մոր նման է արել: Նրա համար միևնույն էր, թե ինչպիսին է երեխան:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, ինչը զուգադիպել է Արգենտինայում ոստիկանների օրվա հետ:

Սելեստայի այս քայլը գրավել է Բուենոս Այրեսի պաշտպանության նախարարի ուշադրությունը, ով բարձրացրել է կնոջ պաշտոնը:


