Բոլորս էլ ունենք մեր նախընտրելի գույնը: Շատ հաճախ լինում են այնպիսի գույներ, որոնք նյարդայնացնում կամ էլ հանգստացնում են: Իսկ հավանած գույները շատ բան կարող են ասել ձեր մասին: 

Կարմիր

Այս գույնը տեսնելիս միանգամից սեր և կիրք ես պատկերացնում: Կարմիրն ասոցացվում է էներգիայի, ագրեսիայի ու ուժի հետ: Դուք աշխարհին ասում եք, որ շատ սեքսուալ եք և գրավիչ:

Կապույտ

Այս գույնն ասոցացվում է հավատարմության, աշխարհի, ինքնավստահության և հաջողության հետ: Այն շատ լավ կարողանում է հանգստացնել: 

Դեղին

Դեղինն ասում է, որ այս գույնը նախընտրողն, անկախ իր ցանկությունից, երջանիկ է, կյանքով լի և անհոգ: Արևի գույնը խորհրդանշում է ուրախություն, պոզիտիվություն, էներգիա: Դեղին կարող եք հագնել ամենատխուր, ոչ հաջող օրերին, ինչն ինքնըստինքյան տրամադրություն է բարձրացնում: 

Կանաչ

Եվս մեկ խաղաղ գույն է. այն շատ լավ կարողանում է հանգստացնել: Այն իրենից կյանք և աճ է ներկայացնում:

Սև

Սա ունիվերսալ գույն է, այն իրենից ուժ, դասականություն, ինքնավստահություն և լիդերություն է ներկայացնում: Սակայն երբեմն այն կարող է շատ դաժան թվալ:

Սպիտակ

Մենք բոլորս էլ գիտենք, որ այս գույնը խորհրդանշում է բարություն, անաչառություն: Այն հիմնականում ասոցացվում է հարսանեկան զգեստի հետ:

Մանուշակագույն

Այն լիություն և հարստություն է նշանակում: Այս գույնը սիրողները շատ ստեղծարար միտք ունեն:

Վարդագույն

Կանացիություն, սիրավեպ, փափկություն է նշանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել