Կիթառը, որ նվագել են «The Beatles» խմբի անդամներ Ջոն Լենոնն ու Ջորջ Հարիսոնը, Նյու Յորքում կայացած Sothebys-ի աճուրդում վաճառվել է 408 հազար դոլարով:
Աճուրդի տան կայքի համաձայն՝ ակնկալվում էր այն վաճառել 200-300 հազար դոլարով: Իսկ կիթառի գնորդի անունը չի հայտարարվում:
Կիսաակուստիկ կիթառը պատրաստվել էր հատուկ «The Beatles»-ի համար, «VOX» ընկերության կողմից: Հենց այդ գործիքով է Լենոնը նվագում «Hello», «Goodbye» երգերի հոլովակներում, իսկ Հարիսոնը նույն կիթառով կատարել է «I Am The Walrus» երգը: 

 Աղբյուրը` News.am Style

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել