Վճռական եւ կտրուկ գործողությունները այս պահին անհրաժեշտություն են: Եվ, իհարկե, առաջին հերթին այդ վճռականությունը պետք է հասցեագրվի նրանց, ովքեր դիմադրում են հեղափոխությանը: Համոզված եմ, որ այս ճակատում ամեն ինչ ճիշտ հունով կընթանա: Բայց գոնե 100 օր անց երկրի ղեկավարը պիտի վճռականություն դրսեւորի նաեւ թիմակիցների նկատմամբ: Արդեն ակնհայտ է, որ նրանցից ոչ բոլորն են համապատասխանում զբաղեցրած պաշտոններին: Անուններ չեմ տալու, քանի որ առանձին պաշտոնյաների հաշվով կարող եմ եւ սխալվել: Սակայն վարչապետը շատ լավ տեղյակ պիտի լինի, թե ովքեր են անարդյունավետ աշխատում, ավելի լավ է պատկերացնում կադրային ռեսուրսը ու համապատասխան փոփոխություններ իրականացնի: Դա բոլորովին չի նսեմացնելու ձախողված պաշտոնյաների դերը ապրիլ֊մայիսյան իրադարձություններում, բայց այն օրերի ծառայությունները չեն փոխհատուցում անհամապատասխանությունը այսօրվա զբաղեցրած պաշտոններին: Կասկած չունեմ նաեւ, որ պաշտոնանկությունները վնաս չեն հասցնի նոր իշխանությունների հեղինակությանը եւ չեն թուլացնի հեղափոխական գործընթացը: Հակառակը` դրանք միայն կհզորացնեն հանրային աջակցությունը կառավարությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել