Բրիտանացի ռեժիսոր Դենի Բոյլը լքել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի ռեժիսորի աթոռը։ Այս մասին ասվում է ֆիլմի Twitter-ի էջում։

«Մայքլ Ջ․ Ուիլսոնը և Բարբարա Բրոքոլին, ինչպես նաև Դենիել Քրեյգն այսօր հայտարարել են, որ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով Դենի Բոյլը որոշել է դադարել «Բոնդ-25»-ի ռեժիսորը լինելուց»,-ասվում է հաղորդագրությունում։

Այն մասին, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը Դենի Բոյլը կնկարահանի, հայտնի է դարձել մարտին։ Նա նաև պետք է մասնակցեր ֆիլմի սցենարը գրելու աշխատանքներին, որի սյուժեն կպտտվի գործերից հեռացած սուպերհերոսի շուրջ․ նա կնոջ սպանության վրեժը կլուծի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել