Aysor.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունը հենց վերջին շրջանում է ավելի ադեկվատ ու ճիշտ գնահատում իրավիճակը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք՝ այսօր հայ-չինական դպրոցի բացմանը Փաշինյանն, արձագանքելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, իր հերթին հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը՝ իր նախագահի գլխավորությամբ շարունակում է սխալ գնահատել իրավիճակը։

Շարմազանովն ասաց, որ Հանրապետական կուսակցության ղեկավար անձինք «հստակ» են արձագանքել Փաշինյանի «հակասական ու ոչ ժողովրդավարական տարրեր պարունակող» ելույթին։

«Եթե ինչ-որ մեկը այս պահին չի տիրապետում իրավիճակին, ապա դա պետության վարչապետն է։ Հանրապետական կուսակցությունը վերջին շրջանում ավելի իրատես է և ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, ու պարոն վարչապետը պետք է գիտակցի, որ ընդդիմության խոսքը չպետք է արհամարhել։ Մենք չպետք է գնանք դեպի միակարծություն, այլ՝ բազմակարծություն: Անկախ նրանից, իրեն դուր է գալիս, թե ոչ` մենք ունենք մեր դիրքորոշումը», - հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել