Երեկ երեկոյան որոշեցի միացնել հեռուստացույցը և պատահաբար դիտեցի Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակը` «Պարոնայք սպաներ»: Ախր, այ քո ցավը տանեմ, Արսեն ջան, էս էն դեպքն ա, որ ավելի ճիշտ կլիներ Գազմանովի «Господа офицеры» երգը «честно» թարգմանեիք հայերեն, ասեիք՝ լավ երգ ա, մենք էլ մեր սպաների համար երգենք, քան սենց կեղծ «fake» սարքեիք, ի դեպ ռուսական ոճի մեջ տեսահոլովակով: Ամոթ ա էլի… Սեփական արվեստը ունենալը ճիշտ գաղափար ա, բայց էդ պետք չի ձեռք բերել ուրիշների արվեստը կեղծելով և հափշտակելով:
Հ.Գ. Խոսքերի հեղինակին առանձին ողջունում եմ!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել