Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնական այցը Վրաստան կսկսի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Գրուզիա Online»-ը:
Մերկելը երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի կժամանի օգոստոսի 23-ին: Գերմանիայի կանցլերին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կդիմավորի Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ինչից հետո կկայանա ընդունելության պաշտոնական արարողությունը կառավարության վարչակազմում: Անգելա Մերկելը Մամուկա Բախտաձեի հետ հանդիպում կանցկացնի ինչպես դռնփակ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով: 

Այցի առաջին օրը կկայանա նաեւ Անգելա Մերկելի եւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը: 
Օգոստոսի 23-ին պաշտոնական ճաշկերույթ կտրվի վարչապետ Բախտաձեի անունից: 

Մերկելը հանդիպումներ կանցկացնի նաեւ այցի երկրորդ օրը՝ օգոստոսի 24-ին: Պլանավորված են Գերմանիայի կանցլերի հանդիպումներն ընդդիմության ներկայացուցիչների եւ «Արժանի գործընկեր» զորավարժությունների մասնակից գերմանացի զինվորների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել