Շատ տարիներ առաջ ֆիլիպինյան գյուղերից մեկում ապրում էր մի տղա՝ Մենի Պակյաո անվանմամբ, ով ոչինչ չուներ ուտելու։ Հիմա շատ հայտնի է դարձել: Նրա հաջողության գաղտնիքը մեկն է. ծանր ու սոված մանկությունը ստիպել է նրան դառնալ այն, ինչ հիմա կա:

Նա աշխարհում միակ բռնցքամարտիկն է, ում հաջողվել է գրավել 8 տարբեր քաշային կարգի գոտիներ:
Սակայն հաջողությունն ու հարստությունը ոչ մի կերպ չեն փոխել նրան: Մեն Պակյաոն միշտ հիշում է իր ծանր մանկությունը և իր առաջին վաստակած գումարով տներ է կառուցել իր գյուղի բնակիչների համար:

Սրանով չեմպիոնը չի սահմանափակվել և շարունակել է տներ կառուցել հազարավոր այլ անտուն ընտանիքների համար: Արդյունքում ստեղծվել է մի փոքրիկ գյուղ, որն անվանել են Փակման գյուղ:

Յուրաքանչյուր տուն իր մեջ տեղավորում է 2 ընտանիք և ունի առանձին ելք: Տանը հարակից կա նաև դաշտ, որտեղ բնակիչները կարող են սպորտով զբաղվել:

Այս տղան մեծացել է բազմազավակ ընտանիքում, որտեղ սնվել են միայն բանանով և հացահատիկով: 12 տարեկանում նա ստիպված թողել է դպրոցը, որպեսզի աշխատի և կարողանա իր ընտանիքին օգնել: Հենց այդ ժամանակ էր, որ սկսեց սպորտով զբաղվել։ Նրա առաջին ուսուցիչը հարազատ քեռին է եղել:
Այսօր Մենը կարևոր տեղ է զբաղեցնում իր երկրում: Նա նույնիսկ հաղթել է կառավարության ընտրություններում:


