Չնայած իր համեստ աշխատանքին՝ դերասան Կարեն Ասլանյանն աչքի է ընկնում ճոխությունների հանդեպ իր թուլություններով: Նրա շքեղ կյանքի անբաժան մաս են կազմում ավտոմեքենաները, որոնք պարզապես փոխադրամիջոց չեն դերասանի համար: Նա խնամքով է վերաբերվում ավտոմեքենաներին ու սիրում է իր «գեղեցկուհիների» լուսանկարներով կիսվել շրջապատող մարդկանց հետ: Կարենին «հին վարորդ» անվանել չի կարելի, սակայն դատելով մինչ այս Կարենի վարած մեքենաների մակնիշներից՝ պարզ է դառնում, որ նա գումար չի խնայում իր երկաթե նժույգների համար: Նրա Ինստագրամի էջում բազմաթիվ են մեքենաների հետ արված լուսանկարները:
Մի քանի օր առաջ Կարենը հերթական ավտոմեքենան է ձեռք բերել ու այդ մասին շտապել պատմել իր հետևորդներին: Հրապարակելով նոր ավտոմեքենայի նկարը՝ դերասանն այն մակագրել է․ «Իմ նոր մեքենան՝ X6, 02 AS 020, ASLANYAN BRAND»: Նշենք, որ Հայաստանյան շուկայում այս մեքենաների գները սկսում են 20.000 ԱՄՆ դոլարից։ Դա, իհարկե, 2008-2010 թվականների արտադրանքի համար է, իսկ 2012 թվականից բարձր արտադրության մեքենաների արժեքը տատանվում է միջինում 35.000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Դժվար է ասել՝ դերասանն իր սեփական միջոցներով է գնել շքեղ ամենագնացը, թե՞, այդուհանդերձ, նրան օգնության է հասել բիզնեսմեն հայրիկը:
Սրանից առաջ Կարենը Վարում էր Mazda մակնիշի մեքենա, որը նույնպես էժան համարել չի կարելի: Ի դեպ, դերասանի ընտանիքին են պատկանում նաև Porsche և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ: Հարկ է նշել, որ «02 AS…» համարանիշների սերիան ևս պատկանում է Ասլանյաններին, և ը դերասանը հաճախ է պարծենում ընտանեկան բրենդով: Ինչ խոսքը, դերասանը լավ ճաշակ ունի և գնահատում է արագությունը, էլեգանտությունն ու հարմարավետությունը: